ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Կյանքի համար մրցակցությունում գաղափարախոսություն ասվածը զինատեսակներից մեկն է

Կյանքի համար մրցակցությունում գաղափարախոսություն ասվածը զինատեսակներից մեկն է
28.08.2024 | 11:03

Խորհրդային Միության փլուզումից հետո լայն տարածում ունեցող այն թյուր կարծիքը, թե դրանով կավարտվի Արևմուտքի հակամարտությունը Ռուսաստանի հետ, քանի որ այլևս չկա կոմունիստական գաղափարախոսությունը, պարզաբանումների կարիք ունի։

Այսինքն, այդ կարծիքը հիմնավորվում էր նրանով, որ կապիտալիստական Արևմուտքի և խորհրդային տեսակի սոցիալիզմի միջև հակամարտության և անհաշտ մրցակցության պատճառը նրանց գաղափարախոսությունների տարբերությունն է, որն ինքը հենց տեղով մեկ թյուրիմացություն է։

Սկսենք նրանից, որ որևէ գաղափարախոսություն գլոբալ մրցակցային պրոցեսի զինատեսակներից մեկն է, այսինքն, կյանքի համար մրցակցություն ասվածը առաջնային է, իսկ նրա բազմաթիվ զինատեսակները՝ երկրորդային, և գաղափարախոսություն ասվածն էլ այդ զինատեսակներից մեկն է։

Հիշենք, որ ամբողջ կենդանական աշխարհը կյանքի համար պայքարում անընդհատ մրցակցային պրոցես է, այն էլ՝ առանց որևէ գաղափարախոսության։

Հիշենք նաև, որ մարդկության պատմությունը, մինչև որևէ գաղափարախոսության ծագում և դրանից հետո մինչև այսօր, մրցակցային պայքարի պատմություն է կյանքի համար անհրաժեշտ բարիքներին տիրանալու համար միայն։

Ժամանակի հետ միասին կյանքի համար անհրաժեշտ պարզագույն բարիքների համար մրցակցությունն ու պայքարը ստացել են ավելի ու ավելի կատարելագործված ձևեր, որոնք հանգել են ֆիզիկական տեսակի իշխանության, հարստության և ոգեկան տեսակի իշխանության համար մրցակցության։

Եթե համեմատաբար պարզունակ կյանքի պայմաններում այդ պայքարում դոմինանտ դիրք ուներ ֆիզիկական իշխանությունը, ապա հարստության ու փողի կուտակումները առանձին մարդկանց մոտ աստիճանաբար դոմինանտության ծանրության կենտրոնը տեղափոխեցին դեպի հարստություն ու փող, իսկ կապիտալիզմի ծագման ու հասունացման հետ միասին դոմինանտ ուժը դարձավ կապիտալը։

Բնականաբար, կրոնական և ոչ կրոնական գաղափարներն ու ամբողջական գաղափարախոսություններն ունեցել են կարևոր դեր, բայց դրանք ծառայել են միայն որպես զենք գլոբալ մրցակցության պրոցեսում։

Այնպես որ, Ֆուկույամայի իմաստով գաղափարախոսական տեսակի հաղթանակը պատմության ավարտին բերել չի կարող, քանի որ բոլորն էլ շարունակում են ուտել ուզել, որն էլ հենց պատմության շարժիչ ուժն է։

Այսինքն, հակամարտությունը տարբեր մասշտաբի մարդկային համակարգերի միջև կյանքի համար հավերժական պայքարի առանցքն է և, ըստ այդմ էլ, կլինի այնքան, ինչքան ինքը՝ կյանքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4238

Մեկնաբանություններ